ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. ՀՀ սփյուռքի նախարարի օգնական, 26-ամյա Գոռ Ալեքսանյանը Nissan X-Trail մակնիշի 35 TN 581 համարանիշի ավտոմեքենայով Երևանի Մոլդովական և Թոթովենցի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Մոլդովական փողոցի բնակիչներ, 41-ամյա Քրիստինե Զալինյանին և 3-ամյա Ռ. Զ.-ին:
Shamshyan.com–ը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 10-ին, ժամը 13:00-ի սահմանում։
Վարորդն օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Գոռ Ալեքսանյանը հիվանդանոցում հայտնել է, որ ինքը ՀՀ սփյուռքի նախարարի օգնականն է:
Կայքի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են: