ՌԱԴԻՈ

Գալստյան. «Խաղաղ և փոխզիջումային տարբերակից հանվել է փոխզիջում տերմինը»

Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում փոփոխություններ են եղել:Սա առանձնացնում է քաղաքագետ Նարեկ Գալստյանը ՝ Sputnik Արմենիայի եթերում խոսելով կառավարության ծրագրի մասին:
Sputnik
Գալստյան. «Խաղաղ և փոխզիջումային տարբերակից հանվել է փոխզիջում տերմինը»

Ծրագրի արտաքին անվտանգության քաղաքականությանը Գալստյանը բաժանում է երկու մասի՝ Արցախ և ընդհանուր արտաքին հարաբերություններ:

Նրա դիտարկմամբ` Արցախի հիմնախնդրի հարցում որոշակի փոփոխված շեշտադրումներ կան: Մասնավորապես, Արցախի վերադարձը բուն բանակցային գործընթաց շեշտադրված է, ինչպես նաև շեշտադրման փոփոխություն կա Արցախի կարգավիճակի և անվտանգության երաշխավորման հետ կապված:

«Ներկայացված են Հայաստանի գերակայությունները, ոչ թե դրանք պարտադիր միջազգայնորեն ամրագրելու հարցը: Եթե նախկինում ասում էին, որ Արցախը պետք է համաձայնություն տա վերջնական փաստաթղթին, հիմա կարդում ենք, որ Հայաստանը պիտի ջանք գործադրի, որ Արցախը մասնակցի խնդրի կարգավորմանը»,–ասում է Գալստյանը:

Քաղաքագետի խոսքով` եթե նախկինում խաղաղ և փոխզիջումային տարբերակի մասին էր խոսվում, հիմա չի օգտագործվում փոխզիջում տերմինը: