ՌԱԴԻՈ

Ավագյան. «Հայտարարությունների մակարդակով տնտեսական հեղափոխություն չենք կարող իրականացնել»

Օրեր առաջ պաշտոնից ազատված փոխնախարար Հակոբ Ավագյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է կառավարության ծրագրի և իր հրաժարականի մասին։
Sputnik
Ավագյան. «Հայտարարությունների մակարդակով տնտեսական հեղափոխություն չենք կարող իրականացնել»

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի նախկին տեղակալ Հակոբ Ավագյանը կարծում է, որ Հայաստանը չի կարող տնտեսական հեղափոխություն իրականացնել անձանց և հայտարարությունների մակարդակով։

«Դա կարող է աշխատել կարճ ժամանակահատված։ Ես մեծապես կարևորում եմ թիմային աշխատանքը, որի հիման վրա մենք պետք է ուղեծրեինք առաջիկա հինգ տարիների աշխատանքը»,- Sputnik Արմենիայի եթերում ասաց նախկին փոխնախարարը:

Օրերս հայտնի դարձավ, որ Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հակոբ Ավագյանը հրաժարական է տվել։ Նա դիմում էր գրել՝ փոքր համարելով առաջիկայում հավակնոտ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը:

Նախկին փոխնախարարի խոսքով` ինքն աշխատանքի ծավալից և աշխատանքային պարտավորությունները կատարելուց չի խուսափել: Հեռացել է, որովհետև չեն լսել, օրենսդրական նախաձեռնությունները չեն ընդունվել, առկա վտանգները հաղթահարելու ժամանակն ուշացել է:

Նա խոստովանում է` պետական աշխատանքի է անցել փոքր և միջին բիզնեսի շունչը զգալով, նրանց բեռը թեթևացնելու պատկերացումներով:Հեռացել է, երբ հասկացել է, որ դրա հնարավորությունը չի տրվում: