Օդի ջերմաստիճանը մեկ կբարձրանա, մեկ կիջնի. եղանակի տեսություն

Առաջիկա օրերի համար օդերևութաբանները տեղումներ չեն կանխատեսում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Հանրապետության տարածքում փետրվարի 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-17-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, 15-ի և 16-ի ցերեկը նույնքան կնվազի: