Հայաստանը 4 կործանիչով չի բավարարվի. Տոնոյան

Ռուսական կործանիչների առաջին խմբաքանակը շուտով կհասնի Հայաստան։ Պաշտպանության նախարարը հայտարարեց, որ հայկական զինուժը դրանցով չի բավարարվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Հայաստանը Սու–30 4 կործանիչներով չի բավարարվելու։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` պատասխանելով Ռուսաստանից կործանիչներ ձեռք բերելու մասին հարցին։

«Կործանիչները, ըստ պայմանագրի, Հայաստանում պետք է հայտնվեն սահմանված ժամանակահատվածում։ Այս պահին դեռ տեղ չեն հասել»,– ասաց նախարարը` հավելելով, որ Սու-30–ները փորձված, ժամանակակից, բազմաֆունկցիոնալ կործանիչներ են։

Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ ռուսաստանյան Սու–30ՍՄ ինքնաթիռների ձեռքբերման վերաբերյալ համապատասխան գործարքը ստորագրվել է