ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Կառավարությունը մտադիր է խթանել ծղոտից ու մակուլատուրայից պատրաստված բրիկետների արտադրությունը։ Այս մասին այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով կառավարության ծրագիրը խորհրդարանում։
«Օրերս խոսել եմ բնապահպանության նախարարի հետ, մենք պետք է վարկային քաղաքականության օգնությամբ խթանենք խոտից, ծղոտից ու նույնիսկ թղթի մակուլատուրայից պատրաստվող բրիկետների ու պելետների արտադրությունը։ Դա որպես վառելիք շատ արդյունավետ է», – ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` Հայաստանում արդեն նման պիլոտային նախագծեր կան։ Հնարավոր է, որ պետք է ոչ թե բրիկետ ներկրել, այլ միայն հումք, եթե Հայաստանում դրա պակասությունը կա։
Մեծ Պարնի գյուղում բրիկետների արտադրության մասին կարող եք ընթերցել Sputnik Արմենիայի նյութում։