67–ամյա կնոջ դին հայտնաբերել են Երևանի շենքերից մեկի մոտ

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի բնակիչ, 67-ամյա Էմմա Խաչատրյանն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 Փետրվար — Sputnik. Երևանի շենքերից մեկի շքամուտքում հայտնաբերվել է կնոջ դի։

Ինքնասպանություն Երևանում. Դավթաշենի կամրջի տակ երիտասարդ տղայի դիակ են հայտնաբերել

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, այսօր՝ փետրվարի 12-ին, ժամը 17:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն 12 շենքի շքամուտքի տանիքին կնոջ դի կա:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի բնակիչ, 67-ամյա Էմմա Խաչատրյանն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների, 8-րդ հարկից է իրեն նետել: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է քննիչ Նշված շենքը 12 հարկանի է և համարվում է էլիտար: