Ամայացող քաղաքը. բայց, եթե հաց էլ չլինի, մեղր կհյուրասիրեն՝ ամոթով չեն մնա. լուսանկարներ

Դաստակերտում չկա ոչ մի ձեռնարկություն և ոչ մի խանութ։ Բայց մի քանի տասնյակ մարդիկ ամեն դեպքում շարունակում են այստեղ ապրել։
Sputnik

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

«Հին տուն։ Այն մի քիչ խարխլվել է գնդակոծության օրերին։ Թնդանոթներից էին...», – այսպես է դիմավորում Յուրի Ժիվագոյին Լարիսա Անտիպովան, երբ նրանք հին ուրալական քաղաքում էին` հեռու հայրենի Մոսկվայից։

Այստեղ` Դաստակերտ, պատերազմը չի հասել, այստեղ գնդակոծություններ չեն եղել։ Բայց հին տներն այստեղ նույնպես շվարած են։ Մի քանիսը` պատուհաններով, մյուսները` դատարկ դռնախորշերով։

Ամայացող քաղաքը. բայց, եթե հաց էլ չլինի, մեղր կհյուրասիրեն՝ ամոթով չեն մնա. լուսանկարներ

«Այ, գարնանն ու ամռանն այստեղ լավ է», – ասում է Սերոբ Ապրեսյանը։ Նա Դաստակերտի` Հայաստանի ամենափոքր քաղաքի դպրոցի տնօրենն է։ Ըստ մարդահամարի տվյալների՝ այստեղ ապրում է 300 մարդ։ Վախենում ենք հարցնել, թե իսկապես քանի մարդ է ապրում։

Ամայացող քաղաքը. բայց, եթե հաց էլ չլինի, մեղր կհյուրասիրեն՝ ամոթով չեն մնա. լուսանկարներ

Հիմա Դաստակերտը ենթարկվում է Սիսիանի քաղաքապետարանին։«Ինչո՞ւ է մեր Դաստակերտն այդպես կոչվում։ Դա նշանակում է «կալվածք»։ Մարգագետինների կանաչն այնքան փարթամ է, ասես հիմա կերգի։ Եվ ծաղիկներն էլ երփներանգ են։ Իսկ հետո էլ պտղատու ծառերը կծաղկեն»...

Ամայացող քաղաքը. բայց, եթե հաց էլ չլինի, մեղր կհյուրասիրեն՝ ամոթով չեն մնա. լուսանկարներ

Մի քանի օր առաջ, մի ցուրտ և պարզկա երեկո, մենք առաջին անգամ եկանք այստեղ։ Պատուհանից դուրս նայելով` անցորդներ էինք փնտրում. խանութ էր պետք։ Բայց փողոցը տարօրինակ կերպով ամայի էր և լուռ։ Կարծես մարդիկ դարանակալել էին տներում։ Կարճ փողոցն ընդհատվում էր հին «խրուշչովյան» շենքի մոտ։ Շենքի շքամուտքի պատուհանները ծածկված էին աղյուսով։ Պատուհաններից մեկից երևում էր առաստաղից կախված էլեկտրական լամպը։ Մյուսներում ապրում էր կուչ եկած խավարը։ Այն ճեղքում էր լվացքի պարանը։ Ու, այ քեզ  հրաշք. պատուհանից դեմքեր երևացին։

Ամայացող քաղաքը. բայց, եթե հաց էլ չլինի, մեղր կհյուրասիրեն՝ ամոթով չեն մնա. լուսանկարներ

«Արի նրանց ձեռքով անենք, գոնե մեզ մոտ իջնեն», – ասաց մեր լուսանկարիչը։ Դեմքերը լուռ անհետացան։

Բայց մենք չափազանց շուտ հավատացինք խավարին և ցրտին։ Այստեղ` երկու հազար մետր բարձրության վրա, մի ամիս հետո կծաղկեն խնձորենիները, տանձենիները և բալենիները։ Դրանք աճեցնում են այս մարդիկ։

Ամայացող քաղաքը. բայց, եթե հաց էլ չլինի, մեղր կհյուրասիրեն՝ ամոթով չեն մնա. լուսանկարներ

«Լավ էլ աճում են», – ասում է Ապրեսյանը։ – «Ավելի ուշ են հասնում, իհարկե։ Փոխարենը ուրիշ ոչ մի տեղ չկա, իսկ մեզ կա։ Օրինակ, կեռաս հուլիսի սկզբին»...

– Հաջողվո՞ւմ է ինչ–որ բան վաճառել։

– Այդքան շատ չէ։ Տան համար, հյուրերին հազիվ է հերիքում։ Իսկ վաճառելու համար... Ամռանը բարձրացեք սար, կտեսնեք։ Լիքը սունկ և կանաչեղեն կա։ Բոլոր տեսակների», – ասում է նա։

Ամայացող քաղաքը. բայց, եթե հաց էլ չլինի, մեղր կհյուրասիրեն՝ ամոթով չեն մնա. լուսանկարներ

Եվ, այնուամենայնիվ, Դաստակերտը գյո՞ւղ է, թե՞ քաղաք։

Մեր կողքով ռետինե երկարաճիտք կոշիկներով տղա է անցնում։

«Ա՜ա, կրկին դու՞ք, նկարե՛ք, նկարե՛ք», – ասում է նա ռուսերենով։ Երգեցիկ ակցենտից գուշակում ենք, թե որտեղից է զրուցակիցը։

Ամայացող քաղաքը. բայց, եթե հաց էլ չլինի, մեղր կհյուրասիրեն՝ ամոթով չեն մնա. լուսանկարներ

«Նրանք 80–ականների վերջին են եկել մեզ մոտ։ Այդ ժամանակ շատ բաքվեցիներ եկան, 700-800 մարդ»...

– Իսկ նրանք այստեղ ի՞նչ էին անում։

«Ինչպես թե ինչ էին անում։ Այստեղ գործարաններ էին աշխատում։ Ա՜յ այնտեղ լեռնահանքային կոմբինատ կար», – Ապրեսյանը ցույց է տալիս ձորի կողմում երևացող դատարկ պատերին։ Այնտեղ կան նաև ժանգոտ բունկերներ։

Ամայացող քաղաքը. բայց, եթե հաց էլ չլինի, մեղր կհյուրասիրեն՝ ամոթով չեն մնա. լուսանկարներ

Այստեղ մոլիբդենի հանքն արդյունահանել են 50–ականների սկզբից մինչև 70–ականների կեսերը։ Դրանից հետո հանքը փակել են, իսկ դրա փոխարեն գործարաններ բացել. մեկը` բժշկական տեխնիկայի, մյուսը` պաշտպանիչ ակնոցների թողարկման (այդպիսիք կրում են կոմբայնավարները և զոդող բանվորները)։ Եվս մի գործարանում արտադրում էին ձեռքի պոմպեր, որոնցից ներկ կամ պեստիցիդներ կարելի էր ցողել։ Եվ ոչ միայն հավաքել են, այլ նաև արտադրել։ Գործարանում վառարան է եղել, որտեղ ալյումինից ձուլում էին պոմպերի երկաթե ձողերը։

Ամայացող քաղաքը. բայց, եթե հաց էլ չլինի, մեղր կհյուրասիրեն՝ ամոթով չեն մնա. լուսանկարներ

«Ահա այն», – ցույց է տալիս Ապրեսյանը, բայց մենք չենք հասկանում, թե կոնկրետ որտեղ։

Այդ գործարանները տնտեսապես արդարացվա՞ծ են։ Պլանային տնտեսության բոլոր թերություններով հանդերձ՝ դրանց հիմքում շիտակ միտք է ընկած եղել. տնտեսությունը գոյություն պիտի ունենա մարդու համար, այլ ոչ թե հակառակը։

Ամայացող քաղաքը. բայց, եթե հաց էլ չլինի, մեղր կհյուրասիրեն՝ ամոթով չեն մնա. լուսանկարներ

«Մենք այստեղ սրճարան էլ ունեինք։ 67թ–ին էին բացել։ Այդ ժամանակ Երևանում ոչ բոլորն էին սրճարան գնում», – ժպտում է Ապրեսյանը։ – «Նորմալ սրճարան էր, ինչպես հարկն է։ Սուրճը պատրաստում էին գոլորշու վրա։ Հաստ հատակով սրճեփներում։ Գինի կար, կարկանդակներ։ Կինոյում ժամը մեկից սեանսերը սկսվում էին։ Գործարանների համար ճաշարանը շուրջօրյա աշխատում էր»։

Ամայացող քաղաքը. բայց, եթե հաց էլ չլինի, մեղր կհյուրասիրեն՝ ամոթով չեն մնա. լուսանկարներ

– Ակնոցի գործարա՞ն։ Այն կարծես  Տոլորս գյուղում էր։ Այնտեղ պատերն են մնացել, մենք տեսել ենք, – ասում ենք զարմացած։

– Դա մասնաճյուղն էր։ Իսկ գլխամասային գործարանը մեզ մոտ էր. հետո Տոլորսում, հետո Սիսիանում։ Դա քաղաքի ծայրամասում է։ Այնտեղ պատի կեսը քանդված է։

Ամայացող քաղաքը. բայց, եթե հաց էլ չլինի, մեղր կհյուրասիրեն՝ ամոթով չեն մնա. լուսանկարներ

Իսկ այստեղ ի՞նչ է մնում տնտեսապես արդարացված։ Մնում է հանքը, այստեղ վերջին տարիներին կրկին հետախուզություն են արել։ Եվս մի «ձեռնարկություն» է եղել։

Արտադրանքը թուրքականից լավն է, բայց... Կապանի կարի ֆաբրիկան օգնող ձեռք չունի. լուսանկարներ

– Ոչ խանութ, ոչ մարդիկ... ձեզ մոտ հավանաբար նույնիսկ Եհովայի վկաները չեն հասնում, – ասում ենք մենք։

– Վկաներ չկան։ Ադվենտիստներ եղել են։ Այստեղ տարածք էին վերցրել, այդ ժամանակ շատ դատարկ տարածքներ կային։ Եվ սկսեցին բաքվեցիներին ինչ–որ օգնություն տալ։ Որոշ ժամանակ անց տեսնեմ շաբաթ օրերին նրանց երեխաներն արդեն դասի չեն գնում։ Անախորժություններ սկսվեցին այդ կազմակերպիչների հետ։ Հետո նրանք հեռացան։

– Մարդիկ բողոքո՞ւմ էին նրանցից։

– Մարդիկ իրենք դադարեցին նրանց մոտ գնալ։ Նրանք սկզբից օգնեցին, իսկ հետո սկսեցին փող հավաքել։ Տասանորդ կամ չգիտեմ ինչպես է դա իրենց մոտ կոչվում։ Իսկ փախստականներից ի՞նչ հավաքես։ Տեղացիներից նույնպես։ Աշխատանք չկա, փող չկա... Ահա և հեռացան։

Ամայացող քաղաքը. բայց, եթե հաց էլ չլինի, մեղր կհյուրասիրեն՝ ամոթով չեն մնա. լուսանկարներ

Մենք մոտենում ենք խրուշչովյան շենքին, որտեղ եկել էինք նախորդ երեկո։ Մենք այդ ժամանակ չափազանց արագ հավատացինք խավարին։ Եվ ահա ինչքան շուտ լույս տեսանք այստեղ։

Ամայացող քաղաքը. բայց, եթե հաց էլ չլինի, մեղր կհյուրասիրեն՝ ամոթով չեն մնա. լուսանկարներ

– Դուք մեքսիկացիների եք նման։ Նրանք նույնպես սափրված չեն, – ասում են մեզ երեխաները։ Որտեղի՞ց այստեղ մեքսիկացիներ։ Նրանք կամավորներ են, այստեղ ամառային ճամբար են գալիս։ Կրկին ադվենտիստներն են կազմակերպում այն, բայց արդեն առանց քարոզչության։

– Ես նրանց հետ պայմանավորվել եմ, որ քարոզչություն չլինի։ Նրանք այստեղ չորս օր պարապմունքներ են անցկացնում. ֆիզկուլտուրա, նկարչություն, երգեցողություն։ Ցերեկը ճաշում են։ Հետո թողնում են գրիչները, տետրերը գնդակները, – ասում է Ապրեսյանը։

Ամայացող քաղաքը. բայց, եթե հաց էլ չլինի, մեղր կհյուրասիրեն՝ ամոթով չեն մնա. լուսանկարներ

Մի ժամանակ քաղաքում ապրել է 7-8 հազար մարդ։ Հիմա դպրոցում սովորում է 27 երեխա։ Մոտակա գյուղերից ամառային ճամբար է գալիս մոտ այդքան երեխա։

Առաջին քաղաքացիներից մեկը մինչև հիմա ողջ է, նա ավելի քան 90 տարեկան է։

– Հանքում է աշխատել, բայց մեզանից երիտասարդ է։ Կմտնես նրա մոտ, կտեսնես։ Հիմա կրկին խոսակցություններ կան, որ կրկին գալու են` հետախուզությունը շարունակելու, – ասում է Ապրեսյանը։

Ապրեսյանը (այդ ժամանակ դեռ Սերոբ անունով տղան) ծնվել է Դաստակերտում։ Այստեղ է ավարտել դպրոցը, որը հիմա ղեկավարում է։ Հանքը հիշում է դեռ այն տարիներից։ Ճիշտ է, այդ ժամանակ այն փակ է եղել։ Բայց մնացել են դրա պոչերը` Դաստակերտի մոտ գտնվող ձորում։ Հիմա դրանց վրա խոտ է աճում, իսկ ինչ–որ մեկը նույնիսկ ծիրան է տնկել։

Ամայացող քաղաքը. բայց, եթե հաց էլ չլինի, մեղր կհյուրասիրեն՝ ամոթով չեն մնա. լուսանկարներ

– Չգիտեմ... Գոնե այդպես աշխատանք կունենան մարդիկ։ Իսկ որտե՞ղ աշխատեն, – հարցնում է նա։

Այստեղ 6-7 տներում մնացել են բաքվեցիներ։ Տեղի բնակիչները մի քանի տասնյակ ընտանիք են։

Նման խոսակցությունից հետո կարելի է ասել` «դե, ցտեսություն», նստել մեքենան և հեռանալ։ Բայց Երևանից լինես, Դաստակերտից, Վորոնեժից թե Քյոլնից, միանգամից զգում ես` այդպես չի լինի։

Ամայացող քաղաքը. բայց, եթե հաց էլ չլինի, մեղր կհյուրասիրեն՝ ամոթով չեն մնա. լուսանկարներ

Ուստի մենք այս անգամ ավելի լավ էինք նախապատրաստվել. մտել էինք խանութ (Տոլորս գյուղում, ճանապարհին ամեն դեպքում մի խանութ կա) և քաղցրավենիք էինք վերցրել։

– Մի բաժակ սուրճ խմենք, – համարձակորեն առաջարկում ենք մենք (դատարկ ձեռք չենք գնում)։

– Սպասեք։ Հիմա հաց կվերցնեք, հարևանս ինձ համար է թողել, և բարձրանանք ինձ մոտ, – ասում է Ապրեսյանը։

Ամայացող քաղաքը. բայց, եթե հաց էլ չլինի, մեղր կհյուրասիրեն՝ ամոթով չեն մնա. լուսանկարներ

Ահա և նրա դաստակերտը` նրա կալվածքը։ Նրա տունը Սիսիանում է, թոռները` նույնպես։ Նա այստեղ է գալիս ավտոբուսով դպրոցի աշակերտների հետ։ Երեկոյան նրանք մեկնում են, իսկ նա մնում է մի քանի օրով (ամեն դեպքում տնօրենն է)։Ցախատնից փայտ է բերում. ճանապարհն անցնում է պատշգամբով, որտեղ հին ու խունացած  հայելի կա։ Վառում է վառարանը. մենք էլ փորձում ենք օգնել։

Ամայացող քաղաքը. բայց, եթե հաց էլ չլինի, մեղր կհյուրասիրեն՝ ամոթով չեն մնա. լուսանկարներ

– Մենք արդեն պետք է գնանք, մինչև Երևան երկար է ճանապարհը, – ասում ենք։

– Իհարկե, կգնաք,- պատասխանում է նա, բայց սեղանին հայտնվում են կանաչի, ապխտած ձուկ, բալի կոմպոտ, թթի օղի։

Մենք իզուր փորձում ենք համոզել տնօրենին. «Դուք սեղանի մոտ մեզ հետ եք, մեզ ուրիշ ոչինչ պետք չէ։ Հաց ու պանիր դրեք, հերիք է»։

Ամայացող քաղաքը. բայց, եթե հաց էլ չլինի, մեղր կհյուրասիրեն՝ ամոթով չեն մնա. լուսանկարներ

– Սպասեք... Մեզ մոտ այնպիսի մեղր է լինում։ Համից չեք կշտանա։ Մարգագետինները ալպիական են, երկու հազար մետր բարձրության վրա։ Ասացի, չէ՞. գարնանը տեսնես, կհիանաս։ Ես ինքս մեղու եմ պահում։ Գարնանը դուրս կբերեմ։ Իսկ առայժմ անցած տարվանը փորձեք։ Ահա սա, այն մեղրամոմով է։ Հիմա կդնենք վառարանի վրա, կհալչի և գդալով կքսեք հացին։

Մենք այդպես էլ մեղրը չփորձեցինք։

– Սա ձեր թոռներին, թող առողջ մեծանան», – ասում ենք մենք։ Ապրեսյանը լայնորեն ժպտում է, իբր՝ այս ինչ են ասում այս երևանցիները։

– Եղածը բոլորին կհերիքի, – ասում է նա։

Ամայացող քաղաքը. բայց, եթե հաց էլ չլինի, մեղր կհյուրասիրեն՝ ամոթով չեն մնա. լուսանկարներ

Իսկ ի՞նչ անենք, որ բոլոր դաստակերտցիները ջերմություն զգան։ Իրենց տանը, այլ ոչ թե յոթ սարից այն կողմ։ Չէ՞ որ այստեղի մարդիկ, ինչպես մենք համոզվեցինք, չեն հավատում ո՛չ խավարին, ո՛չ ցրտին։