Պավլիաշվիլին Comedy Club–ի նկարահանումներից մեկի ժամանակ տեսել է Սահակյանց եղբայրների մուլտֆիլմը, կապ է հաստատել նրանց հետ, և ահա արդյունքը։
«Սիրելի ընկերներ, շտապում եմ տեղեկացնել «Քեզ համար» երգի ու տեսահոլովակի պրեմիերայի մասին։ Մուլտիպլիկացիոն տեսահոլովակի հեղինակներն են Դավիթ և Հայկ Սահակյանցները, որոնք հայ ռեժիսոր, սցենարիստ ու մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի որդիներն են։ Նա նվիրել է մեզ «Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ...» մուլտֆիլմը»,– գրել է Պավլիաշվիլին։
Նրա խոսքով` երգն ու տեսահոլովակը շատ ջերմ, դինամիկ ու բարի է ստացվել։ Երգիչն իր ստեղծագործությունը նվիրել է կանանց։
«Սիրելի կանայք ու աղջիկներ, մենք ապրել, ապրում ու ապրելու ենք, որ դուք ձեզ երջանիկ զգաք։ Դա է մեր գլխավոր առաքելությունը», – գրել է Պավլիաշվիլին։
Գրառումն ու երգը ոգևորել են երգչի բաժանորդներին։ Նրանք գովեստի խոսքեր են գրել նաև Սահակյանց եղբայրների հասցեին։
16 ժամվա ընթացքում հրապարակումն արդեն ավելի քան 6 հազար «like»–ի արժանացել։