Հատուկ օպերացիա Երևանում. հերթական խոշոր չափի թմրաբիզնեսի դեպքն է բացահայտվել

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 25 հազար ԱՄՆ դոլար արժողության թմրամիջոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Երեկ՝ փետրվարի 11-ին, Երևանում խոշոր չափի թմրամիջոցի տարածման հերթական դեպքն է բացահայտվել ։ Կասկածյալը իրանցի է։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Թմրանյութ պարունակող դեղահաբերը ծանրոցով ուղարկել են Հայաստան. կան կալանավորվածներ

Ոստիկաններն ու քննիչներն օպերատիվ տեղեկություններ ստանալով՝ մի քանի օր դարանակալել են Իրանի Իսլամական Հանրապետության մի քաղաքացու, որի տվյալները նախաքննության շահերից ելնելով՝ չի հրապարակվում, և երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքից նրան Mercedes մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին։

Տեղում զննության ենթարկելով ավտոմեքենան՝ իրանցու մոտ հայտնաբերել են խոշոր չափի սպիտակ փոշու նմանվող թմրամիջոց, որը ընթերակաների ներկայությամբ առգրավվել է։

Ոստիկաններն ու քննիչներն ունեն օպերատիվ տեղեկություններ, որ երեկ հայտնաբերված իրանցին միայնակ չի եղել։

Երեկվա հայտնաբերված թմրամիջոցը միջազգային շուկայում գնահատվում է մոտ 25 հազար ԱՄՆ դոլար, որի 1 գրամը վաճառվում է 200 ԱՄՆ դոլարով։

Կասկածյալ իրանցին քննիչի որոշմամբ ձերբակալվել է։