ՊՆ զորամասում լեյտենանտին սպանել է զինծառայողը. նա կրակահերթ է արձակել գնդացրից

Քննչական կոմիտեն ներկայացնում է ՊՆ զորամասերից մեկում տեղի ունեցած սպանության մանրամասները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ավագ լեյտենանտ Մեսրոպ Գրիգորյանին սպանել է ժամկետային զինծառայող, շարքային Ա.Կ.-ն։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Հայաստանում զինծառայող է մահացել

«Նախնական տվյալներով՝ 2019թ. փետրվարի 11-ին՝ ժամը 17:00-ի սահմանում, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Կ.-ն, ավագ լեյտենանտ Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրեն ամրակցված գնդացրից կրակահերթ է արձակել վերջինիս ուղղությամբ, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից Մ.Գրիգորյանը մահացել է»,– նշված է հաղորդագրության մեջ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության (ԶՔԳՎ) ութերորդ կայազորային քննչական բաժնում` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ա.Կ-ն ձերբակալված է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: