Ատովմյան. «Կրկնում է ժամանակավոր կառավարության ծրագիրը»
© Sputnik
Նրա գնահատմամբ կառավարության այս ծրագիրը գրեթե նույն ժամանակավոր կառավարության ծրագիրն է ,որտեղ կարևորվում էր հանրության հետ կապը, բայց չկան ինստիտուցիոնալ համակարգերի ստեղծման մասին դրույթներ:
«Կոռուպցիայի դեմ պայքարն առավելապես արդյունավետ է, եթե կան հենց ինստիտուցիոնալ համակարգեր: Չկան ինստիտուցիոնալ համակարգեր, ստեղծվում են պատժիչ կառույցներ, ինչը և արտացոլված է կառավարության ծրագրում»,–ասում է Մարատ Ատովմյանը: