«Աերոֆլոտը» չվերթեր է չեղարկել` ներառյալ դեպի Երևան

Չվերթերից 52-ը չեղարկվել են ամբողջովին, 24-ի ճակատագիրը մնում է անորոշ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. «Աերոֆլոտ» ավիաընկերությունը չեղարկել է փետրվարի 13-ին պլանավորված 76 չվերթեր: Ավիաընկերությունում սա պայմանավորել են եղանակային պայմաններով:

Չեղարկված չվերթերից 24-ի թռիչքը պարզապես հետաձգվել է:

Խոսքը «Շերեմետևո» օդանավակայանից թռչող և այնտեղ վայրէջք կատարող չվերթերի մասին է:

Չեղարկվել են ինչպես ներքին, այնպես էլ արտասահմանյան ուղղությունների թռիչքներ, օրինակ` դեպի Երևան, Դյուսելդորֆ, Բուդապեշտ, Ռիգա, Թել Ավիվ, Լոնդոն և այլն: