Փետրվարը դեռ իր դիրքերում է. ի՞նչ սպասել երկնքից

Մի քանի օր ջերմություն սիրող քաղաքացիներին ուրախացրած եղանակը փոխվում է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Այսօր՝ փետրվարի 11-ին եղանակը չի ուրախացնի արևի ջերմ ճառագայթների սիրահարներին:

Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից, փետրվարի 11-ը հանրապետության մեծ մասում կլինի ամպամած, իսկ երեկոյան և գիշերը հավանական են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան տեսքով:

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի, քամին կլինի հարավ-արևմտյան` 3-8 մ/վ արագությամբ։

Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա մինչև +8, երեկոյան իջնելով +4՝ գիշերը կնվազի մինչև 0 աստիճան: