Ավելի վատ չի լինում. Ջենիֆեր Լոպեսի զգեստը «Գրեմմիում» շոկի մեջ է գցել մարդկանց

Նորաձևության փորձագետների կարծիքով` Ջեյ Լոյի զգեստն ամենավատն է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Ջենիֆեր Լոպեսի զգեստը, որով նա ներկա է գտնվել «Գրեմմի» երաժշտական մրցանակի հանձնման արարողությանը, ճանաչվել է երեկոյի վատագույն զգեստ, գրում է Daily Mail–ը։

Փետրվարի 10–ի լույսի 11–ի գիշերը կայացած արարողությանը Լոպեսը ներկա է գտնվել Ralph & Russo բրիտանական նորաձևության տան երկար զգեստով` փայլուն ասեղնագործ դետալներով։

Ավելի վատ չի լինում. Ջենիֆեր Լոպեսի զգեստը «Գրեմմիում» շոկի մեջ է գցել մարդկանց

Նորաձևության փորձագետները երգչուհու զգեստը համարել են երեկոյի վատագույնը։

Անցած տարվա նոյեմբերին Լոպեսը բաց զգեստով նկարվել է InStyle ամսագրի դեկտեմբերյան համարի շապիկի համար։ Ֆոտոշարքի ժամանակ նրա կրել է Valentino Haute Coutur–ի կանաչ զգեստը։