Մարգարիտա Սիմոնյանը ցույց է տվել` ինչով է կերակրել ընտանիքին. լուսանկարներ

RT–ի և Sputnik–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե հանգստյան օրերին ինչ է հյուրասիրել տան անդամներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Հավի վզիկներ պղպեղով, կարտոֆիլով ծովատառեխ, սնկով ռիզոտո և ծովամթերք։ Սա դեռ ամբողջական ճաշացանկը չէ, որ մատուցել է RT–ի և Sputnik–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր ընտանիքի անդամներին։ Նա ախորժալի ուտելիքների լուսանկարները հրապարակել է Instagram սոցիալական ցանցում։

Ճաշատեսակների ծագումը շատ բազմազան է` իտալական ընթրիքից մինչև սովորական խաշած կարտոֆիլ։

«Այսօր պատրաստելու ենք հակապատժամիջոցային իտալական ընթրիք` հայրենական բուրատայով և նույնիսկ բոտարգայով», – գրել է Սիմոնյանը։ Հետո մանրամասն ներկայացրել լէ բոլոր բաղադրատոմսերը։

«Վիտելլո տոնատո։ Հորթի միս թունոսի սոուսով, իմ սիրելին»։

Նա պատրաստել է իտալական «վիտելլո տոնատո» ճաշատեսակ` հորթի մսի փոխարեն օգտագործելով տավարի միս։

Սիմոնյանը իտալական շարքից պատրաստել է «ապխտած վոնգոլեով աղցան»։ Դրա համար նա խառնել է ռուկոլան և սպանախը, ավելացրել լորի ձու, զեյթուն, ապխտած լոլիկ, սոխ, չերի պոմիդոր, ձիթապտղի յուղ։

Նա պատրաստել է նաև «վոնգոլեով պաստա»։ Սիմոնյանը մակարոնը եփել է աղի ջրում։ Թավայի մեջ հալեցրել է կարագը, ավելացրել ձիթապտղի յուղ, մանր կտրատած շալոտ և սխտոր, հետո` սպիտակ գինի, չերի պոմիդոր և վոնգոլե։

Որպես նախուտեստ` Սիմոնյանը մատուցել է մոցարելա և բուրատա` լոլիկով և ռեհանով։

Այնուհետև նա պատրաստել է սնկով ռիզոտո։

Սեղանին է դրել նաև տապակած ութոտնուկը։

Էլ ինչ կիրակնօրյա ընտանեկան ընթրիք` առանց կարտոֆիլով ծովատառեխի, թթվի և հավի խաշած վզիկների։

«80–ականներին վերջին Կրասնոդարում ուտելիքի հարցը բարդ էր։ Ծովատառեխ, կարտոֆիլ և ահա այս վզիկները մայրս հաճախ էր պատրաստում։ Մինչև հիմա պաշտում եմ սրանք», – գրել է Սիմոնյանը։

Սիմոնյանը ճաշատեսակների նկարներին ավելացրել է #семейныйужин հեշթեգը։