Ողբերգական դեպք Աբովյանում. երկու զոհ շմոլ գազի հետևանքով

Կոտայքի մարզում մեկ ընտանիքից 2-ը մահացել են, երկուսը՝ վիրավոր են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Այսօր՝ փետրվարի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Աբովյան քաղաքում: Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության հերթապահ խմբերը իրենց մոտ են տեղափոխել 4 քաղաքացու՝ 2-ը մահացած, 2-ը անգիտակից վիճակում:

Ինչի՞ համար են Եղվարդում կռվում նավթագործարանի տնօրենն ու այգու սեփականատերը

Հիվանդանոց են մեկնած իրավապահները պարզել են, որ մահացածներն են Աբովյան քաղաքի Սևանի փողոցի 2/2 շենքի 15 բնակարանի բնակիչներ Էմմա Բալայանը, Գրետա Տիտանյանը, իսկ վիրավորներն են Միշա Բալայանն ու Լուսինե Բալայանը:

Նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել շմոլ գազի հետևանքով ստացած թունավորման ախտանիշներով: Այս պահին բնակարանում աշխատում են քննիչներն ու փորձաքրեագետը:

Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: