Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. կան փակ ճանապարհներ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Փետրվարի 11-ի ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փետրվարը դեռ իր դիրքերում է. ի՞նչ սպասել երկնքից

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը և հավելում, որ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց):

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: