Ինչ ես զգում հարազատ մարդուն գգվելիս. Նազենի Հովհաննիսյանն անկեղծացել է

Հայտնի դերասանուհին հետաքրքիր լուսանկար է հրապարակել, որը հուզել է նրա հետևորդների սրտերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Հայտնի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը հերթական անգամ հուզել է Instagram–ի հետևորդների սրտերը։ Նա հրապարակել է Աբու–Դաբիում, լողավազանում արված անկեղծ լուսանկար` հետևյալ գրառմամբ. «Գգվելով՝ անկեղծ սեր ես ստանում ու տալիս»։

Ու թեև գգվանքի առարկան լուսանկարում գեղեցիկ քարե կրիա է, լուսանկարը բուռն զգացմունքներ է առաջացրել Նազենի Հովհաննիսյանի երկրպագուների շրջանում։

«Հրաշք», «գեղեցկուհի», «Միշտ նուրբ ու հմայիչ»,– գրել են դերասանուհու հետևորդները։

Սոցիալական կայքերի այլ մասնակիցներ անգամ գիտական մեկնաբանություններ են թողել նկարի տակ` հայտնելով, որ «գիտականորեն է ապացուցված, որ հարազատ մարդուն գրկելիս, մարմինն արտադրում է օկսիտոցին հորմոն, որը պատասխանատու է երջանկության ու բավարարվածության համար»։

Դե իսկ մեկ այլ օգտատեր էլ խոստովանել է, որ չի հասկանում, թե ինչ է նշանակում գգվել ու այդ մասին հարցրել է Նազենիին։