Ձերբակալվել է գազալցակայանի աշխատակցին ծեծելու և վիրավորելու համար

Նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Արմավիրի մարզում տեղի ունեցած ծեծկռտուքի համար մեղադրանք է առաջադրվել Երևանի բնակչին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, կատարված բազմակողմանի քննությամբ պարզվել են դեպքի հանգամանքները, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1989թ:

Արարատի 53-ամյա բնակիչը պատահաբար կրակել է ինքն իր վրա. նրան տեղափոխել են հիվանդանոց

2018 թվականի հուլիսի 11-ի առավոտյան  Երևանի 30-ամյա բնակիչը, ընկերուհուն նկատելով Արմավիրի մարզի Աշտարակի խճուղում գործող գազալցակայանի աշխատակցի հետ զրուցելիս, մոտեցել է նրանց և միջամտել խոսակցությանը: Օգտագործելով չնչին առիթը՝ 30-ամյա տղամարդը վիճաբանության մեջ է մտել գազալցակայանի աշխատակցի հետ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևանի բնակիչը ճանապարհել է ընկերուհուն և վերադարձել գազալցակայան, որտեղ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, անհարգալից վերաբերմունք  ցույց տալով հասարակության նկատմամբ՝ փորձել է ինքնահաստատվել՝ մի քանի անգամ հարվածելով գազալցակայանի աշխատակցի դեմքին ու հեռացել:

Սակայն սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով նա կրկին վերադարձել է գազալցակայան, բռունցքով հարվածել աշխատակցի դեմքին, որից հետո իր մոտ գտնվող՝ սառը զենք հանդիսացող դանակով, դիտավորությամբ  երկու անգամ հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին` առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: