ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. Pole-dance-ի աշխարհի չեմպիոն Վարդան հուզիչ գրառում է հրապարակել Instagram-ում։ Աղջիկը մեկնել է հայրենի քաղաք՝ Կրիվոյ Ռոգ, որտեղ նրան դիմավորել է հայրը։ Վարդան պատմել է իր բարդ մանկության մասին, որը հուզել է նրա բաժանորդներին։
«Ես ընդամենը մեկ տարեկան եմ եղել, երբ ծնողներս ամուսնալուծվել են, բայց մայրս ինձ համար միշտ ստեղծել է հորս դրական կերպարը։ Մայրիկիս խոսքերից ես գիտեի, որ հայրս սիրում է ինձ։ Մեր հանդիպումների մասին մանկական հիշողությունները լի են սիրով, արկածներով և գաղտնիքներով, որոնք հայրս վստահել է ինձ։ Մեծանալով և գլխի ընկնելով, թե ինչն ինչոց է, ես հասկացա, որ հայրս բոլորովին էտալոն չէ, բայց մեզնից ո՞վ է այդպիսին։ Ես նույնպես կատարյալ հայ աղջիկ չեմ, բայց մենք ներել ենք միմյանց մեր թերությունները, որպեսզի ամբողջ կյանքը չվատնենք նեղանալու վրա. չէ որ մենք շատ ժամանակ ենք կորցրել՝ տուրք տալով հպարտությանը», - գրել է Վարդան։
Վարդան կոչ է արել բոլորին «ներել և ներողություն խնդրել, սիրել և սիրված լինել»։ Հուզիչ գրառումը կատակով թեթևացնելու համար պարուհին դիմել է ռեժիսոր ընկերներին։
«Ռեժիսոր ընկերներ, հորս կինոյի մեջ նկարեք», - եզրափակել է Վարդան։
Աղջկա երկրպագուներն արձագանքել են գրառմանը՝ իրենց զորակցությունը հայտնելով պարուհուն։
Ոմանք նկատել են, որ հայր և դուստր շատ նման են։