ՌԱԴԻՈ

Ալավերդյան. Չի կարելի մեղադրել անձին մի հոդվածով, որը գոյություն չի ունեցել դեպքի ժամանակ

Հայաստանի առաջին օմբուդսման, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության հիմնադիր Լարիսա Ալավերդյանը Sputnik Արմենիայի եթերում պնդեց, որ մարտի 1–ի գործով քննությունը բազմաթիվ թերություններ ունի։
Sputnik
Ալավերդյան. Չի կարելի մեղադրել անձին մի հոդվածով, որը գոյություն չի ունեցել դեպքի ժամանակ

Ըստ Ալավերդյանի, չի կարելի մեղադրել մարդուն մի հոդվածով, որը գոյություն չի ունեցել Քրեական օրենսգրքում իրադարձությունների ժամանակ և որոնք քրեական գործի համար առիթ են դարձել։ Փորձագետը դա իրավական նոնսենս է համարում, որը տարակուսանք է առաջացնում նույնիսկ միջազգային մակարդակի ամենահմուտ իրավաբանների մոտ։

«2008 թ.–ի մարտի դեպքերի ժամանակ Քրեական օրենսգրքում 300.1 հոդվածը չի եղել։ Հետևաբար, անհասկանալի է, թե ինչու են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարարներ Միքայել Հարությունյանին ու Սեյրան Օհանյանին, ինչպես նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին նման մեղադրանք առաջադրել»,- պնդում է Ալավերդյանը։

Նա կարծում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում պատշաճ ուշադրություն կդարձնեն այդ հանգամանքին։