Հրդեհ Երևանի փոքր կենտրոնի տներից մեկում. մոխրացել են տանիքի փայտյա կառուցատարրերը

Թումանյան փողոցի հրդեհը մեկուսացվել էր առավոտյան ժամը 07:10-ին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. Այսօր՝ փետրվարի 10-ին, առավոտյան 06:41 «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ մայրաքաղաքի Թումանյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկի մոտակայքում տուն է այրվում:

Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան փողոցի տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:10-ին, մարվել՝ 08։03-ին:

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 70 քմ, պատուհանը՝ 10 քմ, վառելափայտ՝ 10 քմ և կենցաղային իրեր՝ 20 քմ:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: