Հայաստանում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան. թարմացում

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. ժամը 10:00-ի դրությամբ, Արագածի, Վայքի և Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Այս մասին տեղեկացնում են Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից: 

Նոյեմբերյանի և Կապանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր: Գորիսի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Սիսիանցի դպրոցականը մեքենա է հավաքել, անունն էլ դրել «Хищник». տեսանյութ և լուսանկարներ

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից էլ տեղեկացնում են, որ ժամը 10.00-ի դրությամբ դժվարանցանելի է նաև Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, որտեղ տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: