Գրիգորյան. «Առհասարակ իմաստ չուներ հանդես գալ օրհներգի փոփոխության հարցով»
© Sputnik
«Առհասարակ իմաստ չուներ հանդես գալ օրհներգի փոփոխության հարցով, որովհետև մեր հիմնը ճանապարհ է անցել և ունի պատմություն»,– ասում է Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով` ՀՀ օրհներգը փոխելու հարցն արհեստական է, պետության առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ կան, որոնք հրատապ լուծման կարիք ունեն։
«Ավելի լավ է` իշխանությունը զբաղվի այդ հարցերի լուծմամբ»,- ասում է նա։
Դաշնակցական գործիչը վստահ է, որ ի տարբերություն անկախ Հայաստանի սերունդների, սփյուռքի համար «Մեր հայրենիքը» հայապահպանության մեծ գործիք է ընկալվում։