ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Հայտնի երգչուհի Սիրուշոն ելույթ է ունենալու Միջին Արևելքում հեղինակություն ունեցող միջոցառման ժամանակ։ Նա այս մասին գրել է Instagaram–ի իր էջում։
«Հայկական ժողովրդական երգերով ներկայացնելու եմ Հայաստանը: Այս պահին մտքերով Հայաստանում եմ, բայց աշխատանքային պարտականություններս բերել են այստեղ, և փորձելու եմ հնարավորինս լավ ներկայացնել մեր երկիրը, ստիպել հանդիսատեսին զգալ հայկական ջերմությունը»,– գրել է երգչուհին։
Սիրուշոն հայտնել է նաև, որ ավելի պատրաստ է զգում իր ելույթին, որովհետև ստացել է հոգևորականի օրհնությունը։
Ավելի ուշ նա նաև լուսանկար է հրապարակել Diafa միջազգային մրցանակաբաշխությունից։
Հիշեցնենք, որ Սիրուշոն Միացյալ Արաբական Էմիրություններում է։