ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մասնակցել է Ջիմի Ֆելոնի երեկոյան շոուին։
Քիմ Քարդաշյան–Ուեսթը և Ջիմին հերթով ձեռքերը մտցրել են արկղերի մեջ, որոնցում եղել են խորհրդավոր իրեր։ Խաղի իմաստն է գուշակել, թե ինչ է արկղի ներսում` միայն դիպչելով իրին։
«Եթե այնտեղ սարդ լինի, ես հաստատ կմեռնեմ», – խոստովանել է Քարդաշյանը։
Ամերիկյան դերասան, կատակերգու, երգիչ, երաժիշտ և հաղորդավար Ջիմի Ֆելոնը, որը 2014թ–ից վարում է The Tonight Show Starring Jimmy Fallon երեկոյան թոք շոուն, համաձայնել է, և խաղը սկսվել է։
Ի դեպ, հայուհին իրեն ավելի հանգիստ է պահել, քան Ջիմին, որը վախից ցատկել է։
Փորձության վերջին մասը դարձել է վերջին առաջադրանքը` Քարդաշյանը և Ֆելոնը պետք է տարբեր կողմերից ձեռքերը մտցնեին արկղի մեջ և գուշակեին, թե ինչ է ներսում։ Ով շուտ է գուշակում, նա էլ հաղթում է։
Արկղում եղել է ոչ թե կենդանի կամ իր, այլ շոուի աշխատակիցների մեկը` Սթիվ Հիգինսը։ Ամերիկյան շոու բիզնեսի աստղերը երկար ժամանակ չեն կարողացել հասկանալ, թե ինչ է արկղի ներսում, բայց Հիգինսը զուրկ չի եղել հումորի զգացումից։ Նա ինքն է բռնել հաղորդավարի ձեռքը։