ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի երիտասարդների չեմպիոն Գոռ Երիցյանը տոնեց 10-րդ անընդմեջ հաղթանակը:
Սոչիում ընթացող պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկը ռինգ դուրս եկավ արգենտինացի Մաքսիմիլանո Լեոնել Սքալզոնեի հետ։
Նա հենց հաղթանակի հասավ առաջին ռաունդում: