Մկրտչյան. «Կալանքը միանշանակ ազդել է Մանվել Գրիգորյանի առողջության վրա»
© Sputnik
Փաստաբանը վստահեցնում է, որ կալանքը միանշանակ ազդել է գեներալի առողջության վատթարացման վրա։
«Բացառությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, մյուս բոլոր կառույցները` այդ թվում վարույթն իրականացնող մարմինը, դատախազությունը, դատարանները աշխատում են առավելագույն վնաս պատճառել Մանվել Գրիգորյանին, նրա ընտանիքի անդամներին ու Գրիգորյանի հետ փոխկապակցված անձանց»,-պնդում է փաստաբանը։
Մկրտչյանի խոսքով` պաշտպանական կողմը կրկին ներկայացնելու է Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու, անհիմն հարուցված քրեական գործը կարճելու և այլ միջնորդություններ։
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու համար։