Ոստիկանները կրկին մեկնեցին Տավուշի սահմանը պաշտպանելու. տեսանյութ և լուսանկարներ

Տերունական աղոթքից և երդվելուց հետո ոստիկանները շարային երթով ու բարձր տրամադրությամբ մեկնեցին սահման։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Օրերս կրկին տեղի ունեցավ ոստիկանության զորքերի պետական սահմանին մարտական ծառայության հերթափոխը: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` նրանց ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

Ոստիկանապետը բարի ծառայություն է մաղթել նրանց:

«Ձեր ամուր բազկի, ձեր անձնվեր ծառայության շնորհիվ դուք թշնամուն խաղաղություն եք պարտադրում: Մենք հպարտ ենք ձեզնով»,- նշել է Օսիպյանը։

Տերունական աղոթքից և երդվելուց հետո ոստիկանները շարային երթով ու բարձր տրամադրությամբ մեկնել են սահման:

Հաջորդ օրը նույն բարձր տրամադրությամբ Տավուշից վերադարձել են ոստիկանության զորքերի մյուս զորախումբը:

Օսիպյանը ողջունել է նրանց, շնորհակալություն հայտնեց ազգանվեր ծառայության համար:

Ծառայության մեջ աչքի ընկած ծառայողները պարգևատրվել են պատվոգրերով ու կրծքանշաններով:

Վաստակած երկշաբաթյա արձակուրդից հետո ոստիկանները կանցնեն հասարակական կարգի պահպանությանը: