Նիկոլ Փաշինյանն անսպասելի այցելել է թանգարան. ավանդական սելֆին չեն մոռացել. լուսանկարներ

ՀՀ վարչապետն այցելել է «Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» թանգարան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է «Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» թանգարան։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է հանրահայտ միկրոքանդակագործ Էդուարդ Ղազարյանի թոռը` Էդուարդ Տեր-Ղազարյանը։

«Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» թանգարանի այսօրվա առաջին այցելուն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր։ Անսպասելի եկավ, տոմս գնեց, ինչպես մեր բոլոր այցելուները: Մնացածն էլ տեսնում եք՝ էքսկուրսիա, գրառում տպավորությունների գրքում և ավանդական սելֆի...»,– գրել է նա։

Տեր–Ղազարյանը հրապարակել է թանգարան այցելած Փաշինյանի լուսանկարները։

«Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» թանգարանը բացվել է 2018 թվականի նոյեմբերի 1-ին։