«Աստծու ողորմությամբ» ֆիլմը նկարահանել է ֆրանսիացի ռեժիսոր Ֆրանսուա Օզոնը, որը հայտնի է «Ութ կին» և «Երիտասարդ ու գեղեցիկ» ֆիլմերով։ Կինոնկարը պատմում է այն մասին, թե ինչպես են վանականները 1980 թվականներին սեռական բռնության ենթարկել երեխաներին։
Իսկ «Կյանքիս լույսը» ֆիլմը ներկայացնում է պոստապոկալիպտիկ ապագան։ Ռեժիսոր Քեյսի Աֆլեքի նկարահանած դրաման հոր ու դստեր մասին է, որոնք փորձում են գոյատևել գլոբալ համաճարակով վարակված աշխարհում։
Հիշեցնենք՝ փառատոնի գլխավոր մրցանակը` «Ոսկե արջը», շնորհում են լավագույն ֆիլմի համար։ «Արծաթե արջը» տրվում է «լավագույն ռեժիսոր», «լավագույն դերասան», «լավագույն դերասանուհի», «լավագույն սաունդտրեկ» անվանակարգերում և կինոյի զարգացման գործում ունեցած ներդրման համար։