Պետք չէ զայրացնել Ռոնալդուին, նա պարտքի տակ չի մնում և բազմիցս ապացուցել է դա, այդ թվում` հայ երկրպագուներին։
Պորտուգալիայի հավաքականը Երևան էր ժամանել 2015թ–ի հունիսին` Եվրոպայի առաջնության որակավորման խաղին։ Հայաստանի հավաքականը պարտվեց այդ խաղում 2։3 հաշվով և Ռոնալդուն աչքի է հեթ-թրիքով։ Այդ փաստը զարմանալի չէ, եղել է, որ աստղային պորտուգալացին ավելի շատ գոլ է խփել մի խաղում։ Այստեղ հետաքրքիր է մեկ այլ բան։
Հայ երկրպագուները, «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորելով Պորտուգալիայի հավաքականին, որոշել էին զայրացնել Ռոնալդուին և վանկարկել էին Մեսիի ազգանունը, որը Քրիշտիանուի գլխավոր մրցակիցն է մոլորակի լավագույն կոչման համար պայքարում։ Վանկարկումը շարունակվել էր նաև մարզադաշտում. բայց հայկական թրոլինգը Ռոնալդուին միայն ուժ էր հաղորդել։
Այդ հանդիպմանը նա երեք գնդակ ուղարկեց Հայաստանի հավաքականի դարպասը` միայնակ որոշելով խաղի ելքը։ Դրանից հետո մտածում ես` արժե՞ զայրացնել մեծերին։