Ավտոմատ, մահակ, 10-ից ավելի բերման ենթարկվածներ. Երևանում զինված բախում է կանխվել

Արդյունքում իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված մեկ տասնյակից ավելի անձանց քննիչները, դատարանի կողմից օրինական թույլտվությամբ, խուզարկել են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Այսօր՝ փետրվարի 8-ին իրավապահները Երևանում կանխել են զինված բախում:

Երևանում կանխել են հնարավոր արյունահեղությունը. ոստիկանության տեսանյութը

Ինչպես տեղեկացնում է  Shamshyan.com-ը, հատուկ օպերացիան իրականացվել է ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցների, Քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչների, ոստիկանության Երևանի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների քննչական ճիշտ և օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում:

Թիկնազորով շրջելու և զենք կրելու համար. հատուկ գործողություն է իրականացվել Երևանի սրտում

Արդյունքում իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված մեկ տասնյակից ավելի անձանց քննիչները, դատարանի կողմից օրինական թույլտվությամբ, խուզարկել են:

Նոր մանրամասներ. 4 մարդու են ձերբակալել

Ըստ աղբյուրի` խուզարկությունները կազմակերպված են եղել, արագ և անակնկալ: Արդյունքում հայտնաբերվել է ինքնաձիգ, մահակ և այլ իրեր:

Վնասազերծված անձանց քննիչների ուղեկցությամբ դիմակավորված ոստիկանները տեղափոխել են ոստիկանության Էրեբունու բաժին:

Քննչական բաժնի պետ Ա. Գոյունյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ և քննիչները հսկայածավալ գործողությունների արդյունքում պարզել են, որ իրենց ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են և այս անձինք հնարավոր է անցնեն այս տարվա հունվարի 20-ին Էրեբունի վարչական տարածքում գտնվող բիլիարդանոցներից մեկում վիճաբանություն-ծեծկռտուք –կրակոցներ արձակելու գործով, ինչի հետևանքով հիվանդանոց էին տեղափոխվել 2 քաղաքացի՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից:

Հատուկջոկատայիններն Արտաշատում գործողություն են իրականացրել. տեսանյութ

Բիլիարդանոցում քննիչները հայտնաբերել էին նաև տարբեր ատրճանակներից արձակված պարկուճներ:

Հիվանդանոցում բժիշկները, երբ փորձել են բժշկական օգնություն ցուցաբերել նրանցից մեկին, մարմնի մեծ հատվածում հայտնաբերել են հանցագործ աշխարհի սիմվոլներով բազմաթիվ դաջվածքներ, իսկ այդ դաջվածքների մեծ մասը բնորոշ են «Արմենիա Փաուեր» հանցավոր խմբավորմանը: Այս պահին ոստիկանության քրեագիտական վարչության փորձաքրեագետները հայտնաբերված ավտոմատի զննություն են կատարում։