ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնից հեռացրել է ուժային գերատեսչությունների միանգամից ինը գեներալի։ Այդ մասին ասվում է հրամանում` հրապարակված իրավական տեղեկատվության կայքում։
Ինչպես պարզաբանում է ՌԻԱ Նովոստին, պաշտոններից հեռացվել են գեներալ–լեյտենանտ Սերգեյ Դիդենկոն, գեներալ–մայոր Իրինա Զայբերտը, գեներալ–մայոր Ալեքսանդր Կուզնեցովը, գեներալ–մայոր Վլադիմիր Նիկիտեևը, գեներալ–մայոր Ռաֆայիլ Գիլմանովը, գեներալ–լեյտենանտ Պավել Նիկոլաևը, գեներալ–գնդապետ Իգոր Օդերը, գեներալ–գնդապետ Իգոր Պանինը, գեներալ–մայոր Սերգեյ Սոլոպովը։
Ինչպես հիշեցնում է RT–ը, 2018թ.–ի օգոստոսին Պուտինը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն պաշտոնից ազատվել էին 15 գեներալներ։