Ասուլիս. «Ո՞ւմ ձեռնտու չէ զբոսաշրջության զարգացումը Հայաստանում»

Փետրվարի 11-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասուլիս կկայանա։
Sputnik

Ո՞վ է պատասխանատու գովազդի համար Հայաստանում՝ պետությո՞ւնը, թե՞ զբոսաշրջային ընկերությունները: Ի՞նչ եղանակով պետք է վերահսկողություն իրականացնել զբոսաշրջության ոլորտում: Ե՞րբ և ինչպե՞ս պետք է անցկացվի զբոսաշրջության ոլորտի բոլոր ներկայացուցիչների ամբողջական ատեստավորումն ու տարիֆիկացումը: Ո՞վ և ինչպե՞ս պետք է վերահսկի զբոսավարներին՝ երկրի ազգային արժեքների ներկայացման հարցում:

Այս և այլ հարցերին կպատասխանեն First Travel ընկերության ղեկավար Կարեն Անդրեասյանը, հայ փորձառու էքսկուրսավար Աշոտ Լևոնյանը և «Տուրիստական Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր Ռուբեն Փաշինյանը:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով: