Մանվել Գրիգորյանին տեղափոխել են հիվանդանոց

Գեներալը գտնվում է հատուկ հսկողության տակ։ Նրան հիվանդանոց է բերել կալանավայրի ուղեկցող բժիշկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատացել է։ Նրան տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն։ Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ԲԿ–ում մեր աղբյուրը։ Նրա խոսքով` Գրիգորյանը հետազոտություն է անցնում։

Գեներալը գտնվում է հատուկ հսկողության տակ։ Նրան բերել է կալանավայրի ուղեկցող բժիշկը։

Նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կրկնակի կալանքն անօրինական է. փաստաբան

Հիշեցնենք, որ 2018թ–ի հունիսի 17-ին ԱԱԾ–ն տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Դատարանը նախաքննական մարմնի միջնորդությամբ նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանքը։ Ավելի ուշ այն փոխարինվել էր 25 մլն դրամ գրավով։ Դատախազությունը բողոքարկել էր այս որոշումը Վերաքննիչ դատարանում` պահանջելով նրա նկատմամբ ուժի մեջ թողնել կալանավորման մասին որոշումը։ Դատարանը բավարարել էր բողոքը։ Դատական նիստից հետո Մանվել Գրիգորյանը դարձյալ վերադարձել էր կալանավայր։