ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Երևան-Երասխ ավտոճանապարհի 17- կմ հատվածում բախվել են Արարատի մարզի Ոստան գյուղի բնակիչ, 31-ամյա Սարգիս Սահակյանի վարած Գազ 24 մակնիշի (առանց համարանիշի) և Սիսիան քաղաքի բնակիչ, 54-ամյա Արթուր Ալավերդյանի վարած JIN BEY մակնիշի 506 AO 61համարանիշի շտապօգնության ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shasmhyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել այսօր` փետրվարի 8-ին, ժամը 00:10-ի սահմանում։
Վթարի հետևանքով վարորդ Ս.Սահակյանը տեղում մահացել է, նրա ուղևոր Արտաշատ քաղաքի բնակիչ, 31-ամյա Ժորա Գրիգորյանը և շտապօգնության վարորդ Ա. Ալավերդյանն ու ուղևորուհի, Սիսիան քաղաքի բնակիչ, 39-ամյա Մարինե Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն:
Կայքի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է Սիսիանի բժշկական կենտրոնի հաշվեկշռում:
Ա. Ալավերդյանը նշված կենտրոնում աշխատում է որպես վարորդ, իսկ Մ Պողոսյանը որպես ավագ բուժքույր: