ՌԱԴԻՈ

Հովսեփյան. «Ջաղինյանը վաղուց էր փափագում «Շիրակ» հեռուստաընկերության փակումը»

Պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է «Շիրակ» հեռուստաընկերության փակման մասին։
Sputnik
Հովսեփյան. «Ջաղինյանը վաղուց էր փափագում «Շիրակ» հեռուստաընկերության փակումը»

Կառավարությունը որոշել է այլևս չֆինանսավորել Շիրակի մարզի «Շիրակ» հեռուստաընկերությունը: Պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի խոսքով` այս ծրագիրը վաղուց կար։ Ավելին` պատգամավորը վստահ է, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը վաղուց էր փափագում ապացուցել այդ լրատվամիջոցի գործունեության անարդյունավետությունն ու հասնել ֆինանսավորման, այդպիսով նաև գործունեության դադարեցման։

Պողոսյանը նշում է, որ նոր իշխանությունների հետ հեռուստաընկերության հարցի շուրջ քննարկումները սկսվել էին դեռ 7 ամիս առաջ:

Նախ խնդիր էր դրվել փոխել հեռուստաընկերության կարգավիճակը, դարձնել հիմնադրամ՝ թույլ տալով ունենալ նաև սեփական ֆինանսավորում:

Ավելի ուշ քննարկվել էր նաև լրատվամիջոցը մասնավորեցնելու տարբերակը: Ի վերջո, համաձայնությունը չէր կայացել, ու հիմա «Շիրակ» հեռուստաընկերությունը փակվելու առաջ է հայտնվել:

Նկատենք` Շիրակը անալոգային սփռում ունի, բայց մարզի ամբողջ տարածքը չի ծածկում: Չկա թվային ցանցում, ուստի դիտողականությունը ցածր է:

Պատգամավորը «Շիրակ» հեռուստաընկերությունը փակելու հարցի շուրջ արդեն խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ։ Փորձում են գտնել մասնավորեցման այնպիսի տարբերակ, որը հնարավորություն կտա թե՛ մեծացնել լսարանը, թե՛ անցնել թվային հեռարձակման, թե՛ ամենակարևորը՝ չկորցնել հեռուստաընկերության կարգավիճակը: