Պետրոսյան. «Շիրակի մարզի ամենաչօգտագործված ռեսուրսը մարդն է»
© Sputnik
«Մարզն ունի չլուծված խնդիրներ ու ամենաչիրացվածը շարունակում է մնալ մարդկային ռեսուրսը: Ամենալուրջ խնդիրը ինչպես եղել, այդպես էլ մնում է անօթևանությունը: Հետո արդեն տնտեսական միջավայրի ակտիվացումն ու, իհարկե, աշխատատեղերը: Մարզն ունի նաև արտագաղթի խնդիր ու նաև հակառակ ուղղությամբ մարդկանց հոսքն ապահովելու համար է աշխատանք տարվելու»,–ասաց Պետրոսյանը:
Նորանշանակ մարզպետը չի կարծում, թե մարզպետարան-քաղաքապետարան բաժանարար գծեր կան, ու դրանք խանգարելու են համագործակցությանը: Կա մարզը և մարզկենտրոն Գյումրին զարգացնելու ընդհանուր փիլիսոփայություն: