ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. 2019 թ․ փետրվարի 5-ի լույս 6-ի գիշերը Սյունիքի մարզի «Կարճևան» հսկիչ անցակետում Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապահ վարչության աշխատակիցները ՀՀ սահմանն անցնող բեռնատար մեքենայի զննման արդյունքում հայտնաբերել են ընդհանուր քաշով ավելի քան 57 գրամ թմրանյութ (հավանաբար` ափիոն)։ Այս մասին հայտնում է սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը։
Ռուս սահմանապահները Սյունիքում ձերբակալել են թմրամիջոցներ տեղափոխող անձի. լուսանկարներ
© Photo : press office of the Border Service of the FSS of RF
Ավտոմեքենայի վարորդը (Իրանի քաղաքացի) օրենքով սահմանված կարգով փոխանցվել է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին։
Ռուս սահմանապահները Սյունիքում ձերբակալել են թմրամիջոցներ տեղափոխող անձի. լուսանկարներ
© Photo : press office of the Border Service of the FSS of RF
Այժմ իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ կատարված հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու համար։