Ռազմական ոստիկանության պետն այցելել է Գյումրու 102-րդ ռազմակայան

Ռուսական ռազմակայանի զինվորական ղեկավարության հետ գնդապետ Արթուր Բաղդասարյանը քննարկել է համագործակցության հետ կապված հարցեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանն այցելել է այցելել է Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայան: Ասված է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։

ՊՆ–ն հայտնում է, որ գնդապետ Բաղդասարյանը հանդիպել է ՌԴ հարավային ռազմական օկրուգի շտաբի պետի տեղակալ, գնդապետ Վլադիմիր Ստեխովի և 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր:

Գյումրու ռազմակայանը հիմնադրվել է 1941 թվականին։ Այստեղ տեղակայվել է խորհրդային բանակի հրաձգային դիվիզիան։ 1943 թվականի հունվարի 1-ից մինչև Հայրենական Մեծ պատերազմի ավարտը ռազմակայանում է տեղակայվել անդրկովկասյան 45-րդ բանակը` Թուրքիայի հետ ԽՍՀՄ պետական սահմանը հսկելու համար։