Փաշինյանը հայտնեց` քանի նախարարություն կունենա ՀՀ կառավարությունը

Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ սփյուռքի նախարարությունը փակվում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Վերջնականորեն ավարտվեցին ՀՀ կառավարության կառուցվածքի քննարկումները: Facebook սոցիալական ցանի իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ-ում կլինի 12 նախարարություն»,– նշել է նա:

Ըստ Փաշինյանի` վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն։ Նա կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում և վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում:

Հիշեցնենք` դեռ 2018թ–ի դեկտեմբերի 10-ին արտասահմանյան լրատվամիջոցների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարությունը մտադիր է կրճատել նախարարությունների թիվը` 17-ից հասցնելով 12-ի։