Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է փաստաբանի օգնությունից

ՀՀ առաջին նախագահի հարցաքննությունից հետո նրա մամուլի խոսնակը պատասխանել է ԶԼՄ–ների հարցումներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է փաստաբանի օգնությունից: Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

«Եթե հարցաքննությունը շարունակություն ունենա, այդ մասին հանրությունը կտեղեկացվի մեր կողմից»,– ավելացրել է Մուսինյանը։

Նշենք, որ Տեր–Պետրոսյանին երեկ` փետրվարի 7-ին, հրավիրել էին Հատուկ քննչական ծառայություն։ Նա հարցաքննվել էր «Մարտի 1»- ի գործով՝ վկայի կարգավիճակով։ Հարցաքննությունը տևել էր 1.5 ժամ։