Թմրանյութ պարունակող դեղահաբերը ծանրոցով ուղարկել են Հայաստան. կան կալանավորվածներ

Տարայում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված «բուպրենորֆին» տեսակի թմրանյութի պարունակությամբ 279 ամբողջական դեղահաբ, ինչպես նաև նույն դեղահաբի 4 կտոր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Գերմանիայից ուղարկված ծանրոցում հայ իրավապահները հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված «բուպրենորֆին» տեսակի թմրանյութի պարունակությամբ դեղահաբեր։

Իրանի քաղաքացին որոշել էր 2 կգ թմրանյութ բերել Հայաստան. որտե՞ղ էր նա թաքցրել թմրամիջոցը

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունից, Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման են ենթարկվել ՀՀ քաղաքացիներ Ս.Ա.-ն և Հ.Կ-ն, երբ վերջիններս «Հայփոստի» բաժանմունքից Գերմանիայից Ս.Ա-ի անվամբ ստացել են Հայաստան ներմուծված առաքանին: 

Անձնական խուզարկության արդյունքում ծանրոցում առկա քսուքի պլաստմասե տարայում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված «բուպրենորֆին» տեսակի թմրանյութի պարունակությամբ 279 ամբողջական դեղահաբ, ինչպես նաև նույն դեղահաբի 4 կտոր:

Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ քաղաքացիներ Ս.Ա.-ն և Հ.Կ-ն քննիչի որոշմամբ  ձերբակալվել են: Իրականացվում է նախաքննություն: