ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Երևանում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Այսօր՝ փետրվարի 8-ին, ժամը 11։40-ի սահմանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ մի քաղաքացի նետվել է Դավթաշեն կամրջից։
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ոստիկանները կամրջի տակ հայտնաբերել են 20-25 տարեկան երիտասարդ տղայի դի։
Ոստիկաններն ու քննիչները պարզում են ինքնասպանություն գործած քաղաքացու ինքնությունը։