ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին` Ալրաղացի Լյովիկին պատկանող «Ախթամար» ընկերությունը ՀՀ սնանկության դատարանի հունվարի 30-ի վճռով սնանկ է ճանաչվել։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Պարբերականը տեղեկացել է, որ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել «Արմսվիսբանկը»։
«Խոսքը 25 մլն դրամ գումարի մասին է»,– նշված է հոդվածում։
Թերթը տեղեկացնում է, որ ՀՀ սնանկության դատարանի փետրվարի 1-ի որոշմամբ` «Ախթամար» ՓԲԸ–ի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Արսեն Չիտչյանը։
Պարբերականը նշում է, որ նախկին պատգամավորի ընկերությունը պարբերաբար հայտնվել է Պետական եկամուտների կոմիտեի տեսադաշտում, անգամ տուգանվել է մաքսային մարմին հայտարարագիր չներկայացնելու համար։
Հիշեցնենք, որ ԱԱԾ–ն անցած տարի հետախուզում էր հայտարարել Լևոն Սարգսյանի նկատմամբ։