ՌԴ ԱԳՆ–ն չի հայտարարում Մնացականյանի և Մամեդյարովի հետ Լավրովի հնարավոր հանդիպման մասին

Մարիա Զախարովան խոստացել է ավելի ուշ հրապարակել Մյունխենի անվտանգության համաժողովում Լավրովի հանդիպումների ժամանակացույցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը դեռ չի հայտարարում Մյունխենի անվտանգության համաժողովում Սերգեյ Լավրովի ու իր հայ և ադրբեջանցի գործընկերներ` Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հետ հնարավոր հանդիպման մասին։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով համապատասխան հարցին։

Ալիևի հետ հանդիպումներից հետո Փաշինյանը փոխել է Արցախի վերաբերյալ դիրքորոշումը. փորձագետ

Փետրվարի 15–17 կկայանա Մյունխենի անվտանգության համաժողովը, որին կմասնակցի նաև ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ Ավելի վաղ նա չէր հերքել Արցախյան հակամարտության հարցով Ադրբեջանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի հանդիպման հնարավորությունը Մյունխենում։

«Մենք չենք հայտարարում կայանալիք հանդիպումների մասին, քանի որ դրանք մշակման փուլում են։ Չէի ուզենա մեկնաբանել նույնիսկ առանձին հանդիպումները», – ասել է Մնացականյանը` խոստանալով առաջիկայում վերադառնալ այդ հարցին։

Զախարովան ավելացրել է, որ հենց նոր ավարտվել է Լավրովի այցը Միջին Ասիայի երկրներ ու Մյունխենի համաժողովի աշխատանքային ժամանակացույցը կմշակվի և ավելի ուշ կհրապարակվի։

Հիշեցնենք, որ Մնացականյան-Մամեդյարով պլանավորված նախորդ հանդիպումը կայացել էր հունվարին՝ Փարիզում։ Դրանից հետո եղել է նաև չհայտարարված հանդիպում հունվարի 22–ին՝ Դավոսում։