ՌԱԴԻՈ

Մարգարյան. «Ավելի լավ կլիներ` «50 քայլը» ներկայացվեր որպես կառավարության ծրագիր»

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է ՀՀ կառավարության ներկայացրած ծրագրի մասին:
Sputnik
Մարգարյան. «Ավելի լավ կլիներ` «50 քայլը» ներկայացվեր որպես կառավարության ծրագիր»

«Սա հեղափոխական կառավարության ծրագիր է, բայց որքան էլ տարօրինակ է, տնտեսական հեղափոխություն տերմինը, որ հռչակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկ անգամ է օգտագործված այս փաստաթղթում, և իր շարադրանքի ոճով, իր մատուցման ձևով, իր ձևակերպումների հետևողականությամբ այն էապես չի տարբերվում նախորդ՝ գրեթե բոլոր կառավարությունների ծրագրերից, շարադրանքից»,- նշեց Ատոմ Մարգարյանը:

Մարգարյանի խոսքով՝ բովանդակային տեսանկյունից, որոշակի ոլորտներին ավելի հստակ ձևակերպումներ են տվել ի տարբերություն նախորդ ծրագրերի. օրինակ՝ գիտության և կրթության ոլորտներ, տնտեսական բլոկի որոշ ենթաբաժիններ, տարածքային քաղաքականության, էներգետիկայի ենթակառուցվածքների ոլորտներ և այլն:

«Ընդհանրապես ես կհամեմատեի այս ծրագիրը ոչ թե նախորդ կառավարությունների ծրագրերի հետ, այլ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի հետ: Այդ ծրագիրը, իմ կարծիքով, շատ ավելի բովանդակային է, շատ ավելի հետևողական է շարադրված, տրամաբանական որոշակի շղթաների մեջ է և արդյունքային ցուցանիշների տեսակետից ավելի նախընտրելի է»,-հավելեց Մարգարյանը՝ նշելով, որ ավելի լավ կլիներ` 50 քայլը ներկայացվեր որպես կառավարության ծրագիր: