Փաշինյանը կոչով դիմել է հայրենակիցներին. «Հայերեն տեքստերը գրեք հայատառ»

Նիկոլ Փաշինյանի համար բոլոր օրերը փետրվարի 7 են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Հասարակական նախաձեռնությամբ 2012 թվականից ի վեր փետրվարի 7-ը հռչակվել է համացանցում հայատառ գրելու օր: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցում անդրադարձել է համացանցում հայատառ գրելու խնդրին։

«Այս առումով ինձ համար բոլոր օրերն էլ փետրվարի 7-ն են եւ ուզում եմ բոլորիդ կոչ անել՝ համացանցում հայերեն տեքստերը գրել հայատառ»,– գրել է նա:

Փաշինյանը նշել է, որ դա առավել հարգալից մոտեցում է ոչ միայն մեր ազգային հանճարի՝ Մեսրոպ Մաշտոցի, այլեւ բոլոր այն օգտատերերի նկատմամբ, ովքեր կարդում են գրառումները։

Նշենք, որ այս գրառմանն անմիջապես հաջորդել են մեկնաբանությունները, որոնց թվում քիչ չեն նաև լատինատառ գրառումները։